FAQ

  • Օգտահաշիվ
  • Հարցումներ
  • Ելքագրում
  • Ռեֆերալ ծրագիր
  • Վարկանիշ

FAQ

Ինչպե՞ս հաստատել փոստը:

1. Համոզվեք, որ գրանցվելիս ճիշտ էլ. հասցե եք մուտքագրել
2. Ստուգեք Սպամ, Փոստառաքումներ և այլ թղթապանակները: Կամ մուտքագրեք system@polls.expert էլեկտրոնային փոստի փնտրման տողում:
3. Եթե նամակը չկա, «կարգավորումներ» բաժնում սեղմեք «ՆԱՄԱԿՆ ԻՆՁ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ ՈւՂԱՐԿԵԼ» հիպերհղմանը:

Ինչպե՞ս մուտք գործել օգտահաշիվ, եթե մոռացել եմ գաղտնաբառը:

Վերականգնել գաղտնաբառը հղումով:

Ի՞նչ անել, եթե չի ստացվում մուտքգործե սոցցանցի միջոցով:

Անհրաժեշտ է օգտվել գաղտնաբառի վերականգնման գործընթացից: Մուտքանունում նշեք այն փոստը, որին կցված է սոցցանցի ձեր օգտահաշիվը:

Ինչպե՞ս փոփոխել պրոֆիլի տվյալները:

Պրոֆիլի կարգավորումներում դուք կարող եք փոփոխել Անունը, Ազգանունը, Քաղաքը: Մնացած տվյալների փոփոխման համար դուք պետք է դիմեք աջակցման ծառայություն. help.harts@polls.expert:

Ինչպե՞ս փոխել գաղտնաբառը:

Գաղտնաբառը հնարավոր է փոխել պրոֆիլի կարգավորումներում կամ հղումով:

Ինչպե՞ս հրաժարվել փոստառաքումներից

Փոստառաքումներից կարելի է հրաժարվել անձնական կաբինետում՝ ծանուցումների կարգավորումներում:

Ինչպե՞ս հեռացնել օգտահաշիվը:

Օգտահաշիվը կարելի է հեռացնել անձնական կաբինետի կարգավորումներում: Օգտահաշիվը հեռացնելիս դադարում է ձեր անձնական տվյալների մշակումը:
Օգտահաշիվն անհնար է վերականգնել:

Ինչպե՞ս վերականգնել օգտահաշիվը:

Օգտահաշիվն անհնար է վերականգնել, քանի որ օգտահաշվի հեռացման ժամանակ դադարում է ձեր անձնական տվյալների մշակումը: Բայց դուք կարող եք այլ փոստով նոր օգտահաշիվ բացել:

Կարելի՞ է մի քանի օգտահաշիվ ստեղծել:

Նախագծի կանոններով արգելվում է մի քանի ակտիվ օգտահաշվի ստեղծումը: Դա նշված է Օգտատիրոջ Համաձայնագրում: Անգամ դրական հաշվեկշռի դեպքում օգտահաշիվները կարգելափակվեն, իսկ միջոցների ելքագրումը անհնար կլինի:

Ինչի՞ համար են պետք հարցումները:

Հարցումներին մասնակցելը կարևոր ներդրում է: Ի շնորհիվ ձեզ կազմակերպությունները զարգանում են ու կատարելագործվում, իսկ աշխարհը դեպի լավն է փոխվում:
Մասնակցելով հարցումներին՝ դուք գնահատում եք պրոդուկտների ապրանքանիշերը, ծառայությունները, փաթեթավորման դիզայնը, սահմանում եք գներ ու կիսվում կարևոր գաղափարներով: Դրա համար դուք վարձահատուցում եք ստանում:

Ո՞ւր են գալիս հարցման հրավերները:

Telegram-ով, թե՞ էլեկտրոնային փոստով:
Լռելյայն բոլոր հարցումները ձեր փոստին են ուղարկվում:
Հարցումները Telegram-ում ստանալու համար միակցեք այն այստեղ:

Որքա՞ն հաճախ են հարցումները գալիս:

Հարցման հրավերները պատահականության սկզբունքով են ուղարկվում: Կարող եք օրական մի քանի հարցում ստանալ, իսկ կարող եք նաև 1-2 շաբաթ ոչ մի հարցում չստանալ:
Խորհուրդ. կանոնավոր կերպով թարմացրեք պրոֆիլային հարցումները, որպեսզի հարցումներ ավելի շատ գան:
Telegram-ում հարցումներն ավելի արագ են գալիս, բաժանորդագրվեք.

Ինչպե՞ս ստանալ ավելի շատ համապատասխանող հարցումներ:

Կանոնավոր կերպով թարմացրեք Պրոֆիլ բաժինը: Ձեր պատասխանները մեզ օգնում են ավելի հստակ ընտրել հարցումները: Անգամ չնչին փոոխությունները կարող են իրավիճակը շրջել 180º-ով:

Ինչո՞ւ հարցումը վճարված չէ:

Մենք միավորներ ենք հաշվառում այն հարցումների համար, որոնք դուք մինչև վերջ եք անցել:

Ի՞նչ է նշանակում հարցման «Չի համապաստախանել» կարգավիճակը:

Դա նշանակում է, որ հարցման համար անհրաժեշտ են այլ հետաքրքրություններով ու նախասիրություններով մասնակիցներ:
Կամ՝ ձեր խմբից մասնակիցների անհրաժեշտ քանակը լրացել է:

Ի՞նչ անել, եթե հարցման մեջ սխալ կա:

1. Անջատել ձեր սարքավորեման VPN-ը:
2. Անջատել ձեր բրաուզերի՝ գովազդի արգելափակումը:
3. Մաքրել բրաուզերի քեշը:
4. Մաքրել cookie-ները բրաուզերում:
5. Թարմացնել էջը:

Դա դեպքերի 99%-ում օգնում է:
Եթե դա չօգնեց, գրեք մեզ. help.harts@polls.expert.
Մենք անպայման ամեն ինչ կկարգավորենք:

Ի՞նչ կլինի, եթե հարցերին ազնվորեն չպատասխանել:

Համակարգը ստուգում է ձեր պատասխանները: Օրինակ, եթե դուք սխալ եք պատասխանել ստուգիչ հարցին, ապա մենք չենք հաշվի այդ հարցումը: Ավելին, հարցումների անազնիվ լրացումը կարող է ազդել ձեր վարկանիշի վրա:
Վարկանիշի մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Ինչպե՞ս ելքագրել գումարը:

3000 AMD -ից սկսած կարելի է ելքագրել բջջային հեռախոսի հաշվեկշռին:

Ելքագրման հայտը որքա՞ն ժամանակում է մշակվում:

Դրա հաստատման պահից 14 օրվա ընթացքում:

Ինչպե՞ս հաստատել հայտը:

Հայտի ստեղծումից հետո ձեր փոստին դրա հաստատման վերաբերյալ նամակ կգա: Նամակում սեղմեք «Հաստատել» կոճակը: Այդպիսով հայտը կհաստատվի ու կանցնի մշակման:

Ի՞նչ անել, եթե հայտի հաստատման համար նամակը չի եկել:

Ստուգեք Սպամ, Փոստառաքումներ/Պրոմոակցիաներ, Հեռացվածներ և այլ թղթապանակներում: Կամ մուտքագրեք system@polls.expert էլեկտրոնային փոստի փնտրման տողում: Եթե նամակը չկա՝ գրեք մեզ. help.harts@polls.expert.

Ինչպե՞ս չեղարկել հայտը:

Հայտի չեղարկման համար գրեք մեզ. help.harts@polls.expert.

Ինչպե՞ս հրավիրել ընկերներին:

Մուտք գործեք «Բեր ընկերոջդ» բաժին, պատճենեք ռեֆերալ հղումն ու այն ուղարկեք ընկերներին:

Որքա՞ն AMD կստանամ ընկերոջ համար:

Յուրաքանչյուր ընկերոջ համար դուք կստանաք 100 AMD, հենց նա.
– հաստատի փոստը
– լրացնի պրոֆիլը
– հաջողությամբ անցնի առաջին հարցումը՝ չհաշված պրոֆիլայինները:

Որտե՞ղ տեսնեմ, թե քանի ընկեր եմ ես հրավիրել:

Հղումով ձեր կողմից հրավիրված ընկերների թիվը արտապատկերվում է «Բեր ընկերոջդ» բաժնում:

Ինչո՞ւ ընկերս ցուցակում չկա:

Եթե ցուցակում ձեր ընկերը չկա, նշանակում է, որ նա գրանցվել է ոչ ձեր հղումով:
Կարևոր է. գրանցվելիս պետք է անցում անել՝ առանց բրաուզերում հղումը փոխելու:

Ինչո՞ւ ընկերոջ համար AMD չի՞ հաշվառվել

Նշանակում է, որ ձեր ընկերը դեռևս ոչ մի հարցում չի անցել:
Հենց նա հաջողությամբ անցնի առաջին հարցումը (ոչ պրոֆիլային), 100 AMD կհաշվառվի ձեր հաշվեկշռին:

Ի՞նչ է օգտահաշվի վարկանիշը:

Վարկանիշը ներկայացնում է ձեր պատասխանների որակի մակարդակը: Մեզ համար կարևոր է, որ դուք հարցումներն անկեղծ լրացնեք, ուշադիր և մտածված:
Գրանցման պահին ձեր վարկանիշը 100% է:

Ի՞նչն է ազդում վարկանշի վրա:

Որքան բարձր է վարկանիշը, այնքան ավելի շատ են հրավերները: Ցածր է վարկանիշը՝ քիչ են հրավերները:

Ինչի՞ համար կարող է իջեցվել վարկանիշը:

Վարկանիշը կարող է իջեցվել հարցման անցման կանոնները խախտելու պատճառով:

Օրինակ.
– բաց հարցերին ոչ ինֆորմատիվ եք պատասխանում;
– պատասխաններում ցենզուրայից դուրս եք արտահայտվում;
– հարցումը չափազանց արագ ու անուշադիր եք լրացնում՝ առանց հարցերը կարդալու:

Ինչպե՞ս բարձրացնել վարկանիշը:

Եթե դուք պարտավորվում եք հետագայում անկեղծ ու մտածված, հարցերն ուշադիր կարդալով պատասխանել, մենք կարող ենք ՄԵԿԱՆԳԱՄՅԱ տարբերակով վերականգնել ձեր վարկանիշը:
Դրա համար անհրաժեշտ է դիմել աջակցման ծառայություն. help.harts@polls.expert.

Ի՞նչ անել, եթե վարկանիշը 0 է:

Եթե վարկանիշը 0 է, նշանակում է հարցումների անցման կանոնների բազմակի խախտումների պատճառով վարկանիշն իջեցվել է: Այս դեպքու, ցավոք, վարկանիշը մենք չենք կարող վերականգնել: